Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այսօր բացահայտված պետական դավաճանները նաև անուղեղ են»․ Վահե Գրիգորյան

«Այսօր բացահայտված պետական դավաճանները նաև անուղեղ են»․ Վահե Գրիգորյան
339
Ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ., 01:12

«Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի քարտուղար Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր բացահայտված պետական դավաճանները նաև անուղեղ են, տարօրինակ անուղեղ.
Ախր, կարող էին օրինակ վերցնել իրենց «գործընկերներից»՝ գնալ, մի քանի հիմնադրամ ու ՀԿ բացել, անուններն էլ դնել, ասենք՝ «Բաց հասարակության հիմնասյուներ» կամ «Իրազեկ թշնամիների միավորում», կամ էլ, թեկուզ, «Կանանց այլասերման կենտրոն», ինչո՞ւ ոչ, «Սոցիոֆլոպ» կամ «Ալբանաշեն» ու ադրբեջանից եվրոպա, այնտեղից էլ Հայաստան փոխանցվող գումարները հանգիստ ստանալ:
Այդ դեպքում արարքը կորակվեր ոչ թե որպես հանցագործություն՝ պետական դավաճանություն, այլ «հասարակական գործունեություն» կամ հետազոտություն:
Ձեռքի հետ էլ՝ մի քանի ակցիա կանեին ընդդեմ պետության, բանակի ու, իհարկե, «հանուն խաղաղության»:
Դե, բազմաթիվ հայաստանյան ՀԿ-ների ու հիմնադրամների նման»:

Աղբյուրը`   Վահե Գրիգորյան