Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուկրաինական ճգնաժամով զբաղվող նորմանդական քառյակում փակուղի է». քաղաքագետ

«Ուկրաինական ճգնաժամով զբաղվող նորմանդական քառյակում փակուղի է». քաղաքագետ
410
Ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ., 16:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ուկրաինական ճգնաժամով զբաղվող նորմանդական քառյակում փակուղի է՝ չնայած անոնսավորել է քաղաքական խորհրդականների նոր հանդիպման մասին, որը տեղի կունենա մարտի սկզբին։
Կիևը սկզբունքորեն հրաժարվում է բանակցել Դոնեցկի ու Լուգանսկի ներկայացուցիչների հետ՝ համարելով, որ իր կոնֆլիկտը Մոսկվայի հետ է։ Սրանից էլ բխեցվում է, որ Ուկրաինայի իշխանությունները մտադիր չեն հատուկ կարգավիճակ ընձեռել Դոնբասին։
Մոսկվան համարում է, որ Կիեւը հրաժարվում է կատարել 2015-ի մինսկյան պայմանավորվածությունները։
Գլոբալ հարթության վրա՝ Մոսկվան ու Կիեւը հիմա զբաղված են ոչ թե խնդրի կարգավորմամբ, այլ մինսկյան պայմանավորվածությունների սեփական ու իրար հակասող մեկնություններով»։