Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հարյուր ընտրություն էլ հաղթեք՝ ձեր իշխանության պատասխանատվությունն ու մեղքը ջնջել չեք կարող». քաղաքագետ

«Հարյուր ընտրություն էլ հաղթեք՝ ձեր իշխանության պատասխանատվությունն ու մեղքը ջնջել չեք կարող». քաղաքագետ
237
Երկուշաբթի, 14 փետրվարի, 2022 թ., 15:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Դուք մի օր պատասխան եք տալու...
Քննիչ հանձնաժողովի առաջին նիստում Անդրանիկ Քոչարյանի պոռոտախոս ելույթը լսեցի։ Կարճ կասեմ՝ հարյուր ընտրություն էլ հաղթեք, տասը հանձնաժողով էլ ստեղծեք՝ ձեր իշխանության պատասխանատվությունն ու մեղքը ջնջել չեք կարող։ Դուք մի օր պատասխան եք տալու արկածախնդիր քաղաքականությամբ պատերազմի սանձազերծմանը նպաստելու, փնթի, անպատասխանատու կառավարման ու պատերազմի պարտության, ի վերջո՝ այսօրվա ցինիզմի համար, երբ պարտության ապտակը մեր հասարակության վրա «վաճառում» եք՝ որպես «խաղաղության դարաշրջան»: