«Այսօր սկանդալներ եղան, մեկի փոխարեն՝ մի քանիսը». Սևակ Հակոբյան
![]() 601 Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 16:36 Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ձեզ թվում էր, թե այսօր ապրելու էիք առանց սկանդալի՞։ Շտապեմ հիասթափեցնել։ Այսօր սկանդալներ եղան, մեկի փոխարեն՝ մի քանիսը։ Անդրադառնամ երկուսին։ Իշխանությունը պատմաբան Արարատ Միրզոյանին բարձրացրեց, բարձրացրեց, փորձագետից դարձրեց պատգամավոր, փոխվարչապետ, ԱԺ նախագահ, ԱԳ նախարար, հիմա էլ նույն արագությամբ սկսել է քցելու գործընթաց։ Ընդ որում՝ շատ ցավոտ, որովհետև դա անում է նրան խայտառակելով՝ հենց իշխանական լրատվամիջոցներում։ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող թերթում Արարատ Միրզոյանին ներկայացրեցին որպես Բաքվի պահանջների փաստաբան, թուրքական շահերի սպասարկու։ Այսինքն՝ ասում են այն, ինչ ասում են ոչ իշխանականներն այն բանից հետո, երբ նրան սկսեցին ընդունել որպես թուրքական գործակալ, ու պատշաճ հերքումներ չեղան։ Մարդուն երևի ասել են՝ պետք է դուրս գաս պաշտոնիցդ, հրաժարվել է, հիմա վարկաբեկում են։ Արարատմիրզոյանենք բանակցում են Ադրբեջանի հետ, ինչ-որ սահմանագծում-սահմանաչափման, խաղաղության համաձայնագրի դրույթներ են առաջարկում, հետո ասում են՝ Ադրբեջանը մերժել է և այլն։ Նիկոլ Փաշինյանը, առանց օֆ անելու, նրան զոհ կտա։ Ավելին, դա կանի ավելի հաճույքով, եթե հանկարծ պարզի, որ թիմիում քիչ թե շատ հասկացող մարդ է ու քաղաքական ապագա կարող է ունենալ։ Մոտավորապես այսպես՝ ոչնչից դարձրել եմ ֆիգուր, էլի կսարքեմ ոչինչ։ Եթե Արարատ Միզրոյանը մեր պետության ու հանրության համար փոքր մարդ է, ապա օրվա մյուս թեման, արդեն, շատ ավելի վտանգավոր է։ Մամուլն արդեն ահազանգում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ սահմանագծում-սահմանազատման շրջանակներում Կապանից տարածքներ պետք է տանք։ Հիմա էլ գրում են, որ Տավուշի մարզում են նոր շրջանցող ճանապարհներ կառուցելու։ Ոսկեպար տանող, ինչպես նաև Վրաստան տանող միջպետական ճանապարհի մի քանի հատվածում այլընտրանքային ճանապարհներ են կառուցելու։ Ականջդ կանչի, մի հատ մարզպետ կար կարծեմ, Չոբանյանը, ասում էր, թե քանի ինքը կա, Տավուշից ոչինչ չեն զիջելու։ Պատրաստվեք, ժողովո՛ւրդ, հազար ու մի նոր թեմաներով իշխանությունը փորձելու է ձեզ կերակրել, ու տակից սկսի Ադրբեջանին նոր հանձնումները։ Չմոռանամ նշել ԱԺ գայիշնիկ պատգամավորին, էս մարդը երեկ հոխորտում էր, թե պետք է ԱԱԾ-ն զբաղվի էն մարդկանցով, որ ասում են, թե Կապանից զիջումներ են լինելու։ Չկա էդպիսի բան, բայց չենք երաշխավորում, որ չի լինի։ Պարզվում է՝ լավ էլ հանձնումների թեմա կա։ Նույն Արմեն Խաչատրյանը պատերազմի օրերին ասում էր, թե պետք է քրգործեր հարուցեն նրանց նկատմամբ, ով ասում է, թե կորուստներ ունենք։ Պարզվեց՝ էդ պահին Արցախ էին հանձնում»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
