«Նման կազմով ստեղծված մարմինը չի կարող պատերազմի հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով համարվել»․ Վարդևանյան
![]() 252 Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 16:48 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց շրջանառել այն թեզը, որ իբր «Քենեդու սպանության» հանգամանքները ևս այդ պահին գործող իշխանության պայմաններում են քննել: Որպեսզի մեր հայրենակիցներին հերթական անգամ չմոլորեցնեն, որոշեցի ուսումնասիրել։ Կարճ ներկայացնեմ․ Հանձնաժողովը բաղկացած էր ևս 6 անդամից, երկուսը՝ դեմոկրատական կուսակցությունից, երկուսը՝ հանրապետական կուսակցությունից, և երկու ոչ քաղաքական անձ: Պատկերացրեք՝ այսպիսի կազմով է ուսումնասիրվել Նախագահ Ջոն Քենեդու սպանության հանգամանքները, բայց այն ևս վստահության դեֆիցիտ ունեցել է: Նման ֆորմատով ձևավորված կազմին չմասնակցելու դեպքում կարող էր լինել քննադատության հատկանիշներ ընդդիմադիր ուժերին: Վերհիշենք. ԱԺ իբր քննիչ հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, որից 7-ը իշխանության, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ուղիղ քաղաքական թիմի մաս կազմած անդամներից: Հանձնաժողովի նախագահը ոչ թե ապաքաղաքական անձ է, այլ հենց քաղաքական թիմի և այդ աղետալի պատերազմի ընթացքում այդ ոլորտի ամեմաբարձր պաշտոնյաներից մեկն է: Առհասարակ, նման կազմով, նման ֆորմատով ստեղծված մարմինը, չի էլ կարող պատերազմի հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով համարվել: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
