«Ինչպես Նիկոլը դուռ բացեց պատերազմի համար». Արտակ Զաքարյան
![]() 275 Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 12:06 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ինչպես Նիկոլը դուռ բացեց պատերազմի համար. երկու տարի առաջ՝ 2020թ. փետրվարյան այս օրերին, Նիկոլը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է 6 սկզբունք, որոնք հնչեցվել են Մյունխենում՝ Ալիևի հետ քննարկման ժամանակ: Այդ սադրիչ արկածախնդրությունը Նիկոլն անվանել է «Մյունխենյան սկզբունքներ»: Այդ չարաբաստիկ «սկզբունքներից» հատկապես 3-րդը, 4-րդը և 5-րդը քանդեցին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում 26 տարի շարունակված բանակցային տրամաբանությունը: Աշխարհին խառնաշփոթի մեջ գցած և Ադրբեջանին պատերազմի քարտ-բլանշ տված կապիտուլյանտը, հռչակել էր հետևյալը. «3-րդ. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4-րդ. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5-րդ. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը»: 3-րդ «սկզբունքով» նա հայտարարեց, որ փաստացի հրաժարվում է փոխզիջումային քաղաքականությունից և առիթ տվեց Ադրբեջանին՝ խաղաղ լուծումներից հրաժարվելու և ռազմական ագրեսիա իրականացնելու համար: Դրա համար էր իր բարեկամ Ալիևը, խայտառակ պատերազմից հետո, հրճվանքով շարունակ հարցնում «Nə oldu Paşinyan?»: 4-րդ «սկզբունքը», վստահ եմ, որ առ այսօր, աշխարհում ոչ ոք չի հասկանում թե ի՞նչ է ի նկատի ունեցել: Համոզված եմ, որ ինքը ևս չի հասկացել, թե ի՞նչ է ուզում ասել: Մի բան փաստ է, որ քաղաքական անգրագիտությամբ փայլող նրա ուղեղում խլրտացող «հեղափոխություն» երևույթը կործանարար հետևանքներ է թողել հայոց պետականության վրա: 5-րդ «սկզբունքը» մեծագույն հիմարություն էր, որը մինչ պատերազմը շարունակ կրկնում էր Նիկոլը: Ո՞ւմ էր փորձում հաճոյանալ դրանով: Ալիևի՞ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի՞ն, հայ ժողովրդի՞ն... Թե՞ պոպուլիզմով տառապողի հույսերով, կարծում էր՝ ադրբեջանցի ժողովուրդն էլ է «հիանալու» իր թավշյա կերպարով: Բազմաթիվ անգամներ ասել ենք և՛ պատերազմից առաջ, և՛ հետո, որ Նիկոլի հռչակած «Մյունխենյան սկզբունքները» ԵԱՀԿ ՄԽ տարիներով գործադրած ջանքերի միտումնավոր ձախողում էր: Այն նաև միջազգային հանրության հաստատուն ընկալումների մեջ խառնաշփոթ մտցրեց: Իսկ 2020թ. հուլիսին հրահրված Տավուշյան մարտերը՝ վերջնականապես նոր պատերազմի դուռ բացեցին Արցախի դեմ: Դրա համար էլ 44 օր շարունակ հայոց բանակը և հայ ժողովուրդը մեն-մենակ մնաց արյունալի պատերազմում: Գոնե մեկ երկիր չգտնվեց, որ դատապարտեր ադրբեջանա-թուրքական ագրեսիան: Իր սեփական կետից սկսելով՝ Նիկոլին թվում էր, թե Սերժ Սարգսյանի ինադու «լավ» գործ է անում: Նա այդպես էլ չհասկացավ, որ նման ինքնահավան տգիտությամբ, դավադիր հանցանք գործեց ողջ հայ ժողովրդի հանդեպ: Չհասկացավ, որ իր հիմար ամբիցիաների պատճառով, հայ ժողովուրդն ստիպված եղավ զոհել 5000-ից ավելի կյանքեր, հանձնեց հսկայական ռազմավարական տարածքներ, խարխլեց ողջ անվտանգային միջավայրը, ծանր հարվածի տակ դրեց Հայաստանի ներկան ու զարգացման հեռանկարները: Ահա, թե ինչ է նշանակում փողոցից «գտած» վարչապետը, որին իշխանության է բերում կրթական ցենզ չունեցող, խաբված ամբոխը: Ամբոխի որոշումը՝ 21-րդ դարում արյունոտ պատմություն դարձավ մի ողջ հինավուրց և հերոսական ժողովրդի համար»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
