«ՄԱԿ-ի անդամություն ստանձնելով՝ պետությունն անվերապահորեն չի ճանաչում մյուս պետությունների տարածքային ամբողջականությունը». Գևորգ Դանիելյան
![]() 299 Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 00:18 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրել է․ «ՄԱԿ-ի անդամ դառնալով՝ որևէ պետություն չի ստանձնում ՄԱԿ-ի անդամ այլ պետությունների նկատմամբ երբևէ տարածքային ամբողջականության հետ կապված, պետական սահմանները ճշգրտելուն ուղղված հարցեր չբարձրացնելու պարտավորություն: Վերջապես, շրջանառությունից հանեք, մեղմ ասած, այն անհիմն թեզը, թե ՄԱԿ-ի անդամություն ստանձնելով՝ պետությունն, իբր, անվերապահորեն ճանաչում է մյուս պետությունների տարածքային ամբողջականությունը: ՄԱԿ-ի կանոնադրությունը բոլորովին այլ ուղղվածություն ունի, այն ընդամենը մեկ անգամ է անդրադառնում տարածքային ամբողջականության խնդրին և այն էլ ընդգծում է բացառապես «ցանկացած այլ պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից» ձեռնպահ մնալու պարտավորությունը: Այլ կերպ ասած, պետությունը պարտավորվում է սոսկ ուժի կամ դրա գործադրման սպառնալիքով չխախտել տարածքային ամբողջականությունը, ընդ որում, ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը բացարձակապես այդ սկզբունքի խախտում չի համարվում: Առաջիկայում առավել հանգամանորեն կանդրադառնամ էլ ավելի արդիական հարցերի՝ կապված սահմանազատման, սահմանագծման և պետության տարածքային ամբողջականության ենթադրյալ անխուսափելի կապին, չճանաչված պետության հետ միջազգային հարաբերությունների հնարավոր սահմաններին և այլ նույնաբնույթ խնդիրներին ….»։ Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
