Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Գրում եմ Արցախում մշտապես ապրող մարդու իրավունքով»․ Վահրամ Աթանեսյան

«Գրում եմ Արցախում մշտապես ապրող մարդու իրավունքով»․ Վահրամ Աթանեսյան
839
Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 19:18

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին
Գրում եմ Արցախում մշտապես ապրող մարդու իրավունքով։ Հունվարի 30-ին ֆեյսբուքում կարդացի հետևյալ գրառումը «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։ Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում այն կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաև իր խորհրդով, ամբողջական կընդունվի»։ https://www.facebook.com/tevan.poghosyan
Հաջորդ օրը նույն անձնավորությունը մանրամասնեց․ «Օրենքում գրված կլինի, թե այդ տարածքների բնակչության ո՞ր իրավունքներն են պաշտպանվում, պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկությունները տեղ կգտնեն, կհստակեցվեն, թե օկուպացված տարածքներում անօրինական գործողություններ անողներին ի՞նչ պատիժ է սպասվում» https://vesti.am/post/302905/am..., ինչից կայուն տպավորություն է ստեղծվում, որ կա՛մ Թևան Պողոսյանը հեռախոսազրույցից հետո ստացել է օրենքի նախագիծը (որն, ի դեմ, ԱԺ պաշտոնական կայքում բավական ուշ տեղադրվեց), կա՛մ հենց ինքն էլ հեղինակել է այն։ Առհասարակ, Թևան Պողոսյանն ի՞նչ առնչություն ունի Արցախի խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքի հետ»։

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան