«Մեր կողքին եղել են մարդիկ, որ դեռևս 2016-ին են տեղյակ եղել սկսվելիք պատերազմի մասին»․ Վ․ Աթանեսյան
![]() 576 Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 21:42 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի գրառումը․ «Գործով զբաղվեք, պարոնայք պատգամավորներ Հայոց Արևելից Կողմանց Աշխարհի խորհրդարանի․ Սեյրան Հայրապետյանը զարհուրելի իրողության մասին խոսեց․ ապրիլյան քառօրյայից հետո պաշտոնատար անձինք և նրանց զավակները դուրս են գրվել Արցախում զինվորական հաշվառումից, հաշվառման կանգնել Հայաստանի զինկոմիսարիատներում, բայց շարունակել են բնակվել Արցախում, նույնիսկ պետական պաշտոն զբաղեցնել։ Ինչո՞ւ չստեղծել քննիչ հանձնաժողով, այս իրավունքն ԱԺ-ին տրված է սահմանադրությամբ և չպարզել, թե որտեղի՞ց է սկսվել այդ գործընթացը, ովքե՞ր են ներգրվված եղել, ի՞նչ շահ են հետապնդել գործարք իրականացնողները, ովքե՞ր են «թաթախված» այդ գործում։ Սարսափելի է պատկերացնել, որ մեզանում, մեր կողքին եղել են մարդիկ, որ դեռևս 2016թ․-ին են տեղյակ եղել մի X պահի, բայց անխուսափելիորեն սկսվելիք պատերազմի, դրա աղետալի չափերի մասին, կարողացել են կարգավորել իրենց անձնական ապահովության հարցը, բայց, երևի, ամենաբարձրն են «ոչ մի թիզ հող թշնամուն» գոռացել։ Ձեր բացահայտումները չեն վերադարձնի հազարավոր զոհերին, բայց կկանխեն հետագա հնարավոր փորձությունները։ Հաստատ»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
