«Ինքն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են». Քոչարյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
![]() 1396 Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 12:00 «Լավ եմ ճանաչում իրեն: Կարող եք նրան ընդունել, չընդունել, հարգել, չհարգել, բայց ինքն ասում է այն, ինչ մտածում է: Միշտ չի, որ պետության ղեկավարը պետք է ասի այն, ինչ մտածում է: Իհարկե, չպետք է այդ տոնով ասեր, կոռեկտության որոշակի բանը պետք է պահեր, բայց մենք պետք է իմանանք հետևյալը՝ ինքն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են. բոլորը մեր մասին այդպես են մտածում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը՝ անդրադառնալով Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությանը: Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Միութենական պետության կազմում նոր երկրների հնարավոր միավորման մասին, ակնարկել էր, որ Հայաստանը մեծ հավանականությամբ կմիանա դրան, որովհետև «ոչ մեկին պետք չէ». «Հայաստանը տեղ չունի գնալու։ Կարծո՞ւմ եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք դա արդեն տեսան․․․»: Ռոբերտ Քոչարյանն այն տեսակետին է, որ Հայաստանի՝ Միութենական պետության մաս դառնալու քննարկումներին պետք է վերաբերվել պրագմատիկ և որոշակի հաշվարկների հիման վրա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
