«Հիշեցնեմ 2017-ին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած «նախընտրական» այցը». Հակոբ Բադալյան
![]() 425 Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 17:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Մարդ, որը «հպարտանում» է իր նախագահության ընթացքում երկնիշ տնտեսական աճով, վագրային թռիչքով, ներգաղթով, ասում է՝ «զրոյից պետք է ռազմաարդյունաբերական համալիր ստեղծենք»: Մի՞թե կար դա ստեղծելու ավելի պատեհ ժամանակահատված, քան տնտեսական «դրախտի» ժամանակահատվածը, այն էլ մի պարագայում, երբ հարաբերականորեն բարվոք էր միջազգային կլիման: Ինչ խոսք, ամենևին հակված չեմ մտածել, որ այդ համալիրն ստեղծելը դյուրին գործ էր: Ավելին, կարծում եմ, որ այդպիսի համալիր հնարավոր էր ստեղծել միայն ուժեղ «լոկոմոտիվի» պարագայում: Եթե Ռուսաստանը լիներ արդիական դաշնակից, ապա կարող էր լինել այդ «լոկոմոտիվը», ինչպես ԱՄՆ-ն եղավ Իսրայելի պարագայում: Բայց, Ռուսաստանն արդիական դաշնակից չէր և հետևաբար շահագրգռված չէր Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրի սաղմնավորմամբ: Բնականաբար, խանգարելու էր նաև որևէ այլ «լոկոմոտիվի» առաջացմանը, եթե անգամ լիներ դրա իրական հնարավորությունը: Բայց, խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն այդ առումով լինելով «զրոյական» ցուցիչով նախագահ՝ այժմ խոսում է «զրոյից ստեղծելու» մասին, ընդ որում՝ հիշատակելով, թե Ռուսաստանը կարող է պատրաստ լինել աջակցել, թե նման մի բան: Այդ առումով էլ հիշեցնեմ 2017 թվականի մարտին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած «նախընտրական» այցը, որից առաջ նա հոդված հրապարակեց Իզվեստիայում, որտեղ առանցքում Գյումրու ռազմակայանի հիման վրա հայ-ռուսական համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու միտքն էր: Ի՞նչ աստիճանի էր հոդվածին արձագանքը Ռուսաստանից: Զրո»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
