«Ռուսաստանի ռազմական գործողությունն իրականացվելու է «Ուկրաինայի գրոհի» պատասխան սցենարով». Հակոբ Բադալյան
![]() 275 Ուրբաթ, 18 փետրվարի, 2022 թ., 23:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Դոնբասի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը հայտարարել է դեպի Ռուսաստան բնակչության կազմակերպված զանգվածային տարհանման մասին: Դոնեցկում միացել է բնակչության ազդարարման շչակը: Ըստ ինքնահռչակ հանրապետության ղեկավարի՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկին առաջիկայում ուկրաինական զինուժին կտա գրոհի հրաման: Ինչպես բազմիցս ասել եմ, Ռուսաստանի ռազմական գործողությունն իրականացվելու է «Ուկրաինայի գրոհի» պատասխան սցենարով: Սրա մասին, իհարկե, խոսում են գործնականում բոլորը: Մեղմ ասած, մոլորություն է մտածել, թե Ռուսաստանը երբևէ արտահայտելու էր նախահարձակ լինելու մտադրության մասին: Որևէ երկիր չի արտահայտում իր հարձակման մտադրությունը: Միաժամանակ, էվակուացիան, իհարկե, դեռ անխուսափելի մասշտաբային պատերազմի վկայություն չէ, կարող է լինել քաղաքական մանևր՝ լարվածության աստիճանը մեծացնելու միջոցով դիմացինին զիջման մղելու համար: Դիմացինն այստեղ Ուկրաինան է, թե Արևմուտքը, բավականին բարդ է ասել: Համենայն դեպս հատկանշական է, որ Դոնբասի էվակուացիան իրականացվում է նաև միջուկային ռազմավարական սպառազինության արձակման զորավարժության մասին հայտարարությանը զուգահեռ, որ արել է Մոսկվան: Ասել, որ ռեզինը չունի այլևս ձգելու տեղ (նկատի ունեմ քաղաքական գործընթացը), թերևս այդպես չէ, բայց թերևս մնացել են «միլիմետրեր»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
