Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ալեն Սիմոնյանը հրամանագրեր է ստորագրել

Ալեն Սիմոնյանը հրամանագրեր է ստորագրել
810
Ուրբաթ, 18 փետրվարի, 2022 թ., 21:36

ՀՀ նախագահի լիզորություններն ստանձնած Ալեն Սիմոնյանը հրամանագրեր է ստորագրել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝
Ռոմիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝
Արամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- նշված է մեկ այլ հրամանագրում: