«Այս կետի մասին Քոչարյանը և նրա յալանչիները ծպտուն չեն հանում»․ Լյովա Եղիազարյան
![]() 319 Շաբաթ, 19 փետրվարի, 2022 թ., 21:42 «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Ռևանշիստական քարոզչական մեքենան լծվել է իր ամբաստանյալ առաջնորդին ստամբուլյան խարտիան ստորագրելը արդարացնելու գործին։ Նա արդարանում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին խոսք չկա։ Չկա նաև ինքնորոշման մասին։ Քանի որ Ղարաբաղի շուրջ գնում էին բանակցություններ և չկար հստակություն, այդ սկզբունքների մասին խոսք լինել չէր կարող, այն չձախողելու նպատակով։ Բայց փաստաթղթի 19-րդ կետում արձանագրվում է. «Մարդու իրավունքների, այդ թվում՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների ամբողջական հարգումը, ինքնըստինքյան հանդիսանալով նպատակ, ավելի շուտ ամրապնդում է (տվյալ երկրի) տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, քան՝ խարխլում այն։ Ինքնավարության տարբեր հիմնադրույթները, ինչպես նաև այլ մոտեցումները հանդիսանում են ազգային փոքրամասնությունների էթնիկական, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնության պաշտպանության ու քաջալերման միջոց՝ գոյություն ունեցող պետության շրջանակներում...»։ Այս կետի մասին Քոչարյանը և նրա յալանչիները ծպտուն չեն հանում։ Ուշադիր կարդացեք այդ կետը ու կհասկանաք, թե ինչի տակ է նա ստորագրել»։ Աղբյուրը` Լյովա Եղիազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
