Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը». Արմեն Գրիգորյան

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը». Արմեն Գրիգորյան
239
Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 18:24

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը փետրվարի 21-ին հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրիստի Նարինենի հետ:

Դեսպանի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման և ԼՂ հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ ձևաչափն է, որի շրջանակներում կարող է լուծվել ԼՂ հիմնախնդիրը:

Դեսպան Կիրիստի Նարինենին բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ընթացքը և իր երկրի պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ հետագա շարունակական համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: