Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախն ու Նախիջևանը բռնակցածների հետևորդը խոսում էր պատմական արդարությունից». Հ. Մկրտչյան

«Արցախն ու Նախիջևանը բռնակցածների հետևորդը խոսում էր պատմական արդարությունից». Հ. Մկրտչյան
260
Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 01:00

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի գրառումը. «Արցախն ու Նախիջևանը բռնակցածների հետևորդը այսօր խոսում էր պատմական արդարությունից ու տարածքների արհեստական վերաբաշխումներից...
Արցախի անկախության հարցը սեղանին չդնելու համար մեզ նախատողը հենց ինքը թույլ չէր տալու Արցախի անկախացումը, որովհետեւ Ազատ Արցախը նույնական էր Հայաստանի կազմում Արցախի հետ, նույնական էր հզոր Հայաստանի Հանրապետության հետ, որին օրակարգ ու կախյալություն թելադրել այլեւս չէր լինի ...
Լուգանսկում ու Դոնեցկում ապրողների նկատմամբ կատարված արհեստական տեղաշարժերը ցեղասպանություն որակավորողը աչք փակեց 44 օր շարունակ արցախահայության նկատմամբ տեղի ունեցող իրական էթնիկ բնաջնջմանը միտված Ադրբեջանի ու Թուրքիայի գործողությունների վրա...
Եվ վերջապես հետխորհրդային երկրներին անկախություն տալը հայտարարեց հակապետական քաղաքականություն, մինչդեռ ԽՍՀՄ-ը ու կարմիր բանակը իրենք էին օկուպացրել իրենց կազմի մեջ հայտնված տարածքների ու պետությունների մեծ մասը...
Սա է Կրեմլի անփոփոխ դեմքը»: