Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ալիևի հայտարարությունից հետո հինգ րոպեում Միլլի մեջլիսը վերածեցինք չգիտեմ՝ ինչի»․ Զոհրաբյան

«Ալիևի հայտարարությունից հետո հինգ րոպեում Միլլի մեջլիսը վերածեցինք չգիտեմ՝ ինչի»․ Զոհրաբյան
300
Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 12:24

«Ինձ մոտ այսօր դեժավյուի զգացողություն կա, որովհետև տարիներ առաջ գործընկերներիս հետ ես էի Բաքվում «Եվրանեսթ»-ի նիստին»,- քիչ առաջ՝ համալիրի առջև բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մասնակցում էինք մեր գլուխը բարձր և երբ որ Իլհամ Ալիևը, դիմելով հայկական պատվիրակությանը, ասաց՝ ահա, այստեղ նստած են ֆաշիստները, ովքեր պղծել են իմ պապերի գերեզմանը, հայկական պատվիրակությունը հինգ րոպեում Միլլի մեջլիսը վերածեց չգիտեմ՝ ինչի․․․ աղմուկ-աղաղակ, վանկարկումներ, որ եթե մենք անգամ Բաքվում ենք, դուք իրավունք չունեք վիրավորել Հայստանը, Արցախը»,- նշեց Զոհրաբյանը։