«Հայաստանը թևակոխել է իր պատմական ընթացքի ամենադրամատիկ ժամանակաշրջանը». Արման Բաբաջանյան
![]() 315 Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 15:12 Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում ընդունեց Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի՝ ռուսական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում գործող խամաճիկային կազմավորումները ճանաչել որպես «անկախ պետություն»՝ առաջնորդվելով կայսերական ֆանտոմային ցավերով և կոպտորեն խախտելով միջազգային նորմերը և իրավունքը։ Տեղի ունեցածն Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի ռուսական դե ֆակտո օկուպացիայի «օրինականացման» վտանգավոր փորձ է, որը կարող է ճակատագրական դեր խաղալ ներկայիս Ռուսաստանի Դաշնության ապագայի համար։ Սառը պատերազմից հետո ավելի քան երբևէ մեծ է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային պատերազմի վտանգը, վտանգի տակ է միջազգային և եվրոպական անվտանգությունը և խաղաղությունը, և դրա պատասխանատվությունն ուղղակի ընկնում է Վլադիմիր Պուտինի գլխավորած՝ նախորդ դարի սևհարյուրակային մտածողության առաջնորդվող նախկին ԿԳԲ-ականների կոռումպացված խունտայի վրա։ Իրավիճակը հղի է 1945 թվականից հետո աննախադեպ հետևանքներով՝ տասնյակ հազարավոր զոհերով, միլիոնավոր մարդկանց խեղված ճակատագրերով, աշխարհակարգի կործանմամբ, ինչը գոյաբանական մակարդակի ապառնալիքի տակ է դնում Եվրաատլանտյան տարածքի ցանկացած պետության, առաջին հերթին՝ հետխորհրդային երկրների, և դրանցից առավել խոցելի վիճակում գտնվող՝ աղետալի պատերազմ վերապրած Հայոց Պետականությունը։ Իրավիճակի սրացմանը զուգընթաց՝ զորավարժությունների քողի տակ տեղի է ունենում բելառուս ժողովրդի մեծ ողբերգությունը, որի ինքնակոչ և ռուսական սվինների վրա նստած բռնապետ Լուկաշենկոն «միութենական պետության» անվան տակ զոհաբերում է իր երկիրը վերածնված ռուսական կայսերապաշտությանը։ Սա ուղղակի սպառնալիք է մեր երկրի Ազատությանը, Անկախությանը, Ժողովրդավարությանը, որը ձեռք է բերվել Հայ Ժողովրդի բազում զրկանքների և անհավասար պայքարի գնով։ Բռնաճնշումների ենթարկելով ցանկացած ընդդիմախոսություն, ազատ մամուլ, ազատ խոսք, երկրում օրուելյան իրականություն ձևավորելով, գեբելսյան ձեռնարկներով առաջնորդվող պրոպագանդան սանձազերծելով, վերակենդանացնելով մեծապետական շովինիզմի և ստալինիզմի ուրվականները՝ ռուսական կայսերապաշտությունը վերածվել է Հայոց Պետականության՝ Հայաստանի Հանրապետության, մեր իրավունքների և ազատությունների, մեր ապրելակերպի Ելնելով վերոնշյալից, Հանուն Հանրապետության կուսակցությունը․ խստորեն դատապարտում է Կրեմլի այս անօրինակ անպատասխանատու և հանցավոր քաղաքականությունը և կոչ է անում Հայաստանի Հանրապետության՝ համաժողովրդական մանդատ ունեցող իշխանությանը որևէ կերպով չընկրկել որևէ ճնշման առաջ, առաջնորդվել բացառապես մեր Անկախ Պետականության շահերով՝ հենվելով 1991 թվականի հանրաքվեին Հայ Ժողովրդի՝ մեկընդմիշտ արտահայտած միասնական կամքի վրա, ոչ մի դեպքում թույլ չտալ որևէ քաղաքական, ռազմաքաղաքական, բարոյական և այլ կարգի ուղղակի կամ անուղղակի աջակցություն Կրեմլի արկածախնդրությանը։ Հակառակ դեպքում, դա ուղղակի վերջ կդնի Հայաստանի՝ որպես Ազատ, Անկախ և Ժողովրդավարական երկրի բարի համբավին, անդառնալի խզում կառաջացնի Հայաստանի և քաղաքակիրթ աշխարհի միջև հարաբերություններում, պահանջում է ՀՀ Կառավարությունից ձեռնարկել հրատապ միջոցներ, ուղղված ՌԴ կողմից օկուպացված տարածքներում բնակվող և հայրենիք վերադառնալ ցանկացող հայերի հայրենադարձությանը և Հայրենիքում նրանց կեցության նվազագույն պայմանների ապահովմանը, համապատասխան կոչով դիմելով նաև Սփյուռքին, առաջարկում է ՀՀ Կառավարությանը և Ազգային Ժողովին ներքին և արտաքին անվտանգության օրակարգով՝ հրատապ կարգով խորհրդակցություններ նախաձեռնել ԵՄ ղեկավարության, ԱՄՆ և Միացյալ Թագավորության կառավարությունների հետ, ինչպես նաև ՀՀ հարևաններ Վրաստանի և Իրանի հետ, ուղղված ռազմաքաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, հաղորդակցային մարտահրավերները հաղթահարելու ընդհանուր հենք ձևավորելուն, վերահաստատում է կուսակցության պատրաստակամությունը ողջ ներուժով լծվելու մեր Պետականության պաշտպանության գործին և այս նպատակին հասնելու համար առաջարկում է և պատրաստ է ցանկացած ձևաչափով համագործակցության, կոչ է անում Հայաստանի հանրությանը և քաղաքական ուժերին դրսևորել սթափություն, խորապես գիտակցել Պետականության պաշտպանության բացարձակ առաջնահերթությունը, դրսևորել սառնասրտություն և ավելի քան երեսունամյա Անկախությանը վայել պետական մտածողություն և քաղաքական հասունություն, հայտարարում է, որ վերը նշված օրակարգով պատրաստ է համագործակցության քաղաքական ուժերի, հանրային լայն շրջանակների հետ։ Հայաստանը թևակոխել է իր պատմական ընթացքի ամենադրամատիկ ժամանակաշրջանը, որի հանգուցալուծման պատասխանատատվությունը կրում ենք յուրաքանչյուրս։ Հայաստանի այսօրվա ընտրությունը կանխորոշելու է Հայ Ժողովրդի բազմադարյա պատմության հետագա ընթացքը։ Ի գո՛րծ»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
