«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»-ը հայտարարություն է տարածել

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» հայտարարությունը․ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆՆ Է
Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը՝ ըստ էության սկիզբ դնելով աշխարհի քաղաքական նոր քարտեզի գծագրմանը:
Առավել քան ճիշտ ժամանակն է, որ կատարվածին իր գնահատականը տա նաև Հայաստանի իշխանությունը՝ ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը, որով Ռուսաստանը փաստացի կանխեց մարդկության պատմության մեջ հերթական գենոցիդի իրականացման փորձը՝ ողբերգական իրադարձություն, որը հայի հավաքական գիտակցության մեջ ամրագրված է 1915 թվականի դաժան եղելությամբ, 20-րդ դարավերջին Բաքվի ու Սումգայիթի արյունահեղություններով: Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացման ճանաչմամբ Հայաստանի իշխանությունները ևս մեկ փաստարկ կունենան Արցախի ինքնորոշման իրավունքի հիմնախնդրի լուծմանը գործում:
Որևէ մեկը չպիտի մոռանա, որ առնվազն վերջին երեք հարյուր տարում Ռուսաստանը եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի ռազմական, քաղաքական բնական դաշնակիցը, առանցքային դեր է ունեցել մեր ժողովրդի գոյաբանական հարցերում: Սա ևս մեկ անգամ հաստատվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինի անձնական ջանքերով կանխվեց Արցախի վերջնական գրավումն ու հայաթափումը, Հայաստանի սուվերեն տարածք Ադրբեջանի կողմից շատ ավելի լայն ծավալներով ներխուժումը՝ հանգեցնելով լիարժեք կապիտուլյացիայի:
Մենք բարոյապես պարտավորված ենք կանգնելու Ռուսաստանի ու ռուս ժողովրդի կողքին, ու սա բնավ էլ ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ, քանի որ այս իրավիճակը ստեղծվել է Ուկրաինայի իշխանությունների հակառուսական, ազգայնական քաղաքականության արդյունքում:
Պատահական չէ, որ Ուկրաինայի շահերը պաշտպանում են նույն աշխարհաքաղաքական կենտրոններից ղեկավարվող Թուրքիան, նրա մերձավոր արբանյակ Ադրբեջանը, որոնք Ռուսաստանը թուլացնելու, կազմաքանդելու նպատակն են հետապնդում:
Հետաքրքիր նմանություն կա Ուկրաինայի ու Հայաստանի գործող իշխանությունների միջև, քանի որ առանց ազգային շահը, իրենց քաղաքացիների գերակշիռ մասի կարծիքը հաշվի առնելու, երկուսն էլ վարում են Թուրքիայի հետ ինտեգրվելու քաղաքականություն: Սա ազգակործան, երկրակործան քայլ է, որին բոլոր հնարավոր միջոցներով դիմակայելու ենք նաև մենք՝ ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաներս:
Ռուսաստանը ևս պետք է զգուշավորություն դրսևորի Թուրքիայի հետ հարաբերություններում, մշտապես հաշվի առնի, որ թուրանական գաղափարի իրագործումը գերազանցապես կառուցված է ռուսական ազդեցության երկրների ու բուն ռուսական տարածքների նվաճման հեռանկարով:
Նկատի ունենալով Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի, Սիրիայում ու Հայաստանում ռուս օդաչուների սպանությունների փաստերը՝ առանձնակի զգուշավորություն պետք է դրսևորել, եթե Էրդողանի հրավերով կայանա Պուտինի այցը Թուրքիա, քանի որ Ռուսաստանի թշնամիների համար կարող է գործել «Չկա մարդ, չկա պրոբլեմ» մոտեցումը:
Այսպիսով ժամանակն է հստակեցնելու, թե ովքեր են Ռուսաստանի դաշնակիցները և որն է Հայաստանի իրական քաղաքական ուղղվածությունը»:

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
153Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
282Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
268Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
285Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
123Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
121Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
163Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
43910.11.2026, 19:55