Հայաստանը կդիմի միջազգային կառույցներին Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումը դադարեցնելու նպատակով
![]() 259 Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 22:36 Հայաստանը կդիմի միջազգային կառույցներին ու Ինտերպոլին՝ երկրորդ ու երրորդ նախագահների նկատմամբ Ադրբեջանի հայտարարած հետախուզումը դադարեցնելու նպատակով։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Բոլոր նմանատիպ իրավիճակներում դատախազության կողմից արվում են ճշտումներ, համապատասխան խողովակներով և նախաձեռնում են նաև դրանից բխող կոնկրետ գործողություններ միջազգային հետախուզումների հետ կապված՝ Ինտերպոլի, ԱՊՀ-ի խողովակով Ադրբեջանի հնարավոր հարցումների և դրանից բխող հարցումների, միջնորդությունների հետագա, կասեցնելու ուղղությամբ», - նշեց Աբրահամյանը։ Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևն էր երեկ հայտարարել, որ «Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»։ Ադրբեջանցի դատախազի խոսքով՝ Քոչարյանին ու Սարգսյանին մեղադրում են նախորդ դարի 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Ադրբեջանի օրենքները ոտնահարելու, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման համար։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
