Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Մարինա Կալյուրանդ

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն. Մարինա Կալյուրանդ
256
Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 18:18

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը՝ հավելելով, որ կշարունակի բարձրաձայնել այդ խնդիրը, տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Երկուստեք ընդգծվել է ԼՂ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:

«Հայաստանը կարևորում է Եվրոպական Միության հետ տարբեր ձևաչափերով գործընկերության սերտացումը, և այս հարթակը ևս կարևոր ձևաչափ է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Նա իր երախտագիտությունն է հայտնել Կալյուրանդին՝ 2020թ. պատերազմից հետո Եվրոպական խորհրդարանում հայկական կողմի համար նպաստավոր հայտարարություններով հանդես գալու, ներառյալ հայ ռազմագերիների վերադարձի խնդրին անդրադառնալու համար:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետն անդրադարձել է միջազգային գործընկերների միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին և նշել, որ Հայաստանը կարևորում է խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում:
Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի վերաբերյալ։

Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովման անհրաժեշտությունը՝ հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման նպատակով:

Մարինա Կալյուրանդը շեշտել է՝ ԵՄ-ն սատարում է Հայաստանին բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման և ժողովրդավարության զարգացման գործընթացում: Նա ու վարչապետը քննարկել են նաև ՀՀ ժողովրդավարական օրակարգին վերաբերող հարցեր, ծանր վիրավորանքի և ապատեղեկատվության դեմ պայքարի մեխանիզմները, կառավարություն-քաղաքացիական հասարակություն երկխոսութունը և այլն: