«Հերթական հակառուսական ալիքը՝ թշնամական պետությունում». Վահե Գրիգորյան
![]() 279 Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 15:36 Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում Թուրքմենչայի հաշտության պայմանագրի տարեդարձի կապակցությամբ հրապարակված տեքստում Նախիջևանը և Երևանը նշված են որպես Արևելյան Հայաստանի մասեր: (Ինչը, իհարկե, բացարձակ ճշմարտություն է): Սա առաջացրել է հերթական հակառուսական ալիքը թշնամական պետությունում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ եթե կա Արևելյան Հայաստան, ապա ոչ միայն պատմականորեն, այլև քաղաքական տեսանկյունից էլ փաստորեն ՌԴ-ն ընդունում է, որ կա նաև Արևմտյան Հայաստան: Ու այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին, ինչը չի կարող պատահականություն լինել, որովհետև քաղաքականության մեջ պատահականություններ չկան: Իմիջիայլոց, Հայաստանում կան բազմաթիվ պետական պաշտոնյաներ կամ իբր կրթական ոլորտի մասնագետներ, ովքեր, սպասարկելով թշանմու շահը ու պաշտպանելով թշնամու թեզը, Արևմտյան Հայաստանը համարում են Արևելյան Անատոլիա, ինչը բացարձակ կապ չունի գիտության հետ. այն ուղղղակի թշնամու թեզն է ընդդեմ Հայկականության: Ցտեսություն»: Աղբյուրը` Վահե Գրիգորյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
