«Ծաղրածուների բերած հեղափոխական արյունը». Անդրանիկ Թևանյան
![]() 352 Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 07:24 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. «Ծաղրածուների բերած հեղափոխական արյունը. «Գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները տեղի են ունենում սիրո, հանդուրժողականության, ոչ բռնության, թռիչքաձև աճի, հակակոռուպցիոն կարգախոսների ներքո, բայց բերում են ավելի մեծ թալան, անկում, ավերածություններ և մահեր։ Հեղափոխության հումքն արյունն է։ Հատկապես երբ այդ հեղափոխությունը դրսից է կառավարվում կամ դրսի ուժերը փայ են մտնում հեղափոխության մեջ։ Այդպես եղավ Վրաստանում (2008թ․), Ուկրաինայում (2014թ․), Հայաստանում (2020թ․) ու հիմա կրկին Ուկրաինայում։ Դրանից առաջ Ադրբեջանի ծաղրածուն՝ Էլչիբեյը, իր ժողովրդին տարավ պարտության (հաղթողը տվյալ դեպքում մենք էինք)։ Հեղափոխության հաշվեկշռում տարածքային կորուստներն ու մարդկային զոհերը գրանցվում են հեղափոխական ծաղրածուների ակտիվում։ Սաակաշվիլին, Պորոշենկոն, Փաշինյանը, Զելենսկին փայլուն կատարել և կատարում են իրենց դերը՝ սեփական ժողովուրդներին ուղարկելով մսաղացի մեջ։ Չէ՞ որ նրանք սիրում են բոլորին, հպարտանում են բոլորով, խոնարհվում բոլորի առաջ։ Ուկրաինական զարգացումներին հետևելիս սև սրտի միակ մխիթարանքն այն է, որ տգիտությունը, մեծերի կռվում մանրադրամ դառնալը, ծաղրածուների իշխանություն ձևավորելը, միայն մեզ չէ ներհատուկ։ Վերափոխելով դասականին՝ կարող ենք ասել, որ բոլոր «գունավոր» կամ «թավշյա» հեղափոխությունները նման են իրար, բայց դրանց արդյունքում տուժած ժողովուրդները ողբերգություն են ապրում յուրովի։ Սարսափելին այն է, որ այս խառն ու դրամատիկ ժամանակահատվածում Հայաստանի կառավարման ղեկին պարտության, տգիտության և արյան խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է»։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
