Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվել է շուրջ 33 մլն դրամ հափշտակություն. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, 2021թ. հանդիսանալով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) աշխատակից, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ստեղծել է հիշյալ ընկերության գործընկեր կազմակերպությունների պաշտոնական էլեկտրոնային փոստերին նմանվող հասցեներ ու նամակագրական կապ հաստատելով տվյալ ընկերության աշխատակիցների հետ՝ ներկայացել որպես գործընկեր կազմակերպությունների աշխատակից և նրանց ուղարկել հաշիվ ապրանքագրեր՝ պահանջելով փոխանցվելիք գումարը «Բիթքոին» տեսակի կրիպտոարժույթի տեսքով փոխանցել նախապես իր կողմից ստեղծված և տնօրինվող «Բիթքոին» դրամապանակի հաշիվներին։ Չարաշահելով ընկերության աշխատակիցների վստահությունը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 33 մլն ՀՀ դրամ գումար։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
151Երեկ, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
275Երեկ, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
262Երեկ, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
278Երեկ, 18:42
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
122Երեկ, 17:36
ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը
119Երեկ, 17:30
«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
162Երեկ, 09:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
43510.11.2026, 19:55