Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախ ներխուժած Ադրբեջանին շնորհավորող Ուկրաինան մեղադրում է Ադրբեջանին օգնող Բելառուսին»․ Սաֆարյան

«Արցախ ներխուժած Ադրբեջանին շնորհավորող Ուկրաինան մեղադրում է Ադրբեջանին օգնող Բելառուսին»․ Սաֆարյան
614
Շաբաթ, 26 փետրվարի, 2022 թ., 18:18

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Ուկրաինայի սահմանապահ ծառայության ղեկավար Սերգեյ Դեինեկոյի նամակն է Բելառուսի Պետական ​​սահմանային կոմիտեի ղեկավար Անատոլի Լապպոյին։
Մի ժամանակ Արցախյան պատերազմում ագրեսոր ու Արցախ ներխուժած Ադրբեջանին շնորհավորող կողմը՝ Ուկրաինան, մեղադրում է Ադրբեջանին օգնող մեկ այլ կողմի՝ Բելառուսին։
Իսկ մեր թեմայից դուրս՝ Ուկրաինան արդեն իսկ Բելառուսին էլ հռչակում է որպես պատերազմի համահանցակից։ Այս պատերազմը, ի տարբերություն մերի, միանշանակ Հաագայի դատարան է գնալու․․․
Հ․Գ․ Գրառումիցս հանկարծ չենթադրեք, թե արդարացնում եմ պատերազմն ընդհանրապես, արդարացնում եմ Ուկրաինա ներխուժումը, սրտատրոփ սպասում Կիևի անկմանը, Ուկրաինայի պարտությանը կամ որևէ նման բան։ Ոչ և ոչ․․․ Հակառակը՝ Ուկրաինան որպես պետություն պետք է ոտքի վրա կանգնած մնա։ Ուղղակի հիշեցի, որ երբեք չի կարելի սպասարկել որևէ պատերազմ՝ քաղաքական, ռազմական թե տեղեկատվական առումով, թեկուզ երրորդ երկրի դեմ, ու իմ պատկերացրած Հայաստանը դա է»։

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան