Ճապոնիան ևս պատժամիջոցներ կկիրառի ռուս պաշտոնյաների և Պուտինի դեմ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է մի շարք ռուս պաշտոնյաների և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ պատժամիջոցների սահմանման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ Կիշիդան նշել է, որ Ճապոնիայում Ռուսաստանի կառավարության առանձին անդամների բոլոր ակտիվները շուտով կսառեցվեն, եթե դրանք հայտնաբերվեն։ «Ռուսաստանի հետ հարաբերություններ պահպանելն անհնար է դառնում։ Ճապոնիան մտադիր է ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել՝ համագործակցելով G7 երկրների և միջազգային հանրության հետ»,- հավելել է նա։
Ճապոնիայի վարչապետն ընդգծել է, որ երկիրը կաջակցի ռուսական որոշ բանկերի անջատմանը SWIFT միջազգային միջբանկային համակարգից։
Փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ Ճապոնիան վիզային արգելք է սահմանել Ռուսաստանի որոշ քաղաքացիների համար և սառեցնում է անհատների ու կազմակերպությունների ակտիվները։ Բացի այդ, երկիրը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստան այն ապրանքների արտահանման նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
457Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
294Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
207Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
65326.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64023.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
188823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71722.10.2026, 02:06