ԱՄՆ դեսպանատունը Մինսկում դադարեցնում է իր գործունեությունը, Մոսկվայում՝ փոխում կարգավիճակը
![]() 649 Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 20:46 Պետքարտուղարությունը հայտարարել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության անձնակազմի մի մասի կամավոր հեռացման մասին․ այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։ Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց Բելառուսում ԱՄՆ դեսպանատան փակման և Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կարգավիճակի փոփոխության մասին։ ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ ասված է, որ պետքարտուղարությունը փակում է դեսպանատունը Մինսկում (Բելառուս) և հաստատում կամավոր վերադարձ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ոչ առաջնային անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների համար: «Մենք ձեռնարկել ենք այս քայլերը՝ ի պատասխան անվտանգության մտահոգությունների, որոնք առաջացել են Ուկրաինայի վրա ռուսական ռազմական ուժերի չհրահրված և չարդարացված հարձակման հետևանքով», - հայտնում է պետքարտուղարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարությունն «անընդմեջ կարգավորում է իրավիճակը [ԱՄՆ] դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում՝ համաձայն իր առաքելության, անվտանգության իրավիճակին և [աշխատակիցների և նրանց ընտանիքների] առողջական վիճակի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
