Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մոսկվան երկու կարևոր երաշխիք է ուզում»․ Սուրեն Սուրենյանց

«Մոսկվան երկու կարևոր երաշխիք է ուզում»․ Սուրեն Սուրենյանց
377
Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 23:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Պուտինը բացահայտել է ռուսական օրակարգը
Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն, ըստ էության, բացահայտել է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման ռուսական օրակարգը։
Ռուսաստանի նախագահը շեշտադրում է արել Ուկրաինայի չեզոքության, դեմիլիտարիզացիայի ու դենացիֆիկացիայի (Մոսկվան ուզում է ունենալ հարեւան, որն ուղղակի կամ անուղղակի սպառնալիք չի լինի իր համար), Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի սուվերենիտետի վրա։
Ինչպես տեսնում ենք՝ Պուտինը միանգամայն իրական օրակարգ է առաջ քաշել՝ չպնդելով անգամ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնիշխանության հարցը։
Նման օրակարրգը կարող է բանակցային գործընթացի հիմք դառնալ, մանավանդ, որ կարծում եմ՝ Կիեւում գիտակցել են, թե պատրանք է եվրաատլանտյան ինտեգրացիայի իրենց պահանջը։
Դժվար չէ ենթադրել, որ Մոսկվան երկու կարևոր երաշխիք է ուզում՝ ա) երաշխիք Ուկրաինայի չեզոքության հարցում, բ)երաշխիք, որ Ուկրաինան թշնամական քաղաքականություն չի վարի Ռուսաստանի հանդեպ։
Եթե պրագմատիզմը հաղթի, Ուկրաինան կարող է պահպանել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ Ռուսաստանը կարող է խուսափել «վիետնամական» սինդրոմից»։