«Եթե Ռուսաստանը դադարի ստանալ նոր ֆիլմեր, մենք կմնանք Սարիկ Անդրեասյանի հույսին». Վազգեն Սաղաթելյան
![]() 360 Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 03:12 «Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. «Հայաստանյան կինոթատրոնների մասին՝ ստեղծված իրավիճակում Այսօր հայտնի դարձավ, որ Disney-ը, Sony-ին ու WB-ն միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին ու ժամանակավոր դադարեցրել են նոր ֆիլմերի տրամադրումը Ռուսաստանին (այս պահին խոսքը 3 ֆիլմերի մասին է, այդ թվում՝ նաև նոր Բեթմենի): Մի քանի տեղ քննարկում տեսա, որոնցում ինչ-որ մարդիկ հրճվում էին, թե իբր լավ է, այսուհետ ֆիլմերը մեզ մոտ կցուցադրվեն անգլերեն: Այս մարդիկ ցավոք լավ չեն պատկերացնում թե ինչ ճանապարհով է ֆիլմը գալիս, հասնում Հայաստան: Նախ և առաջ, արդեն տարիներ ի վեր բոլոր մեծ ֆիլմերը մեզ մոտ առանց այդ էլ ցուցադրվում էին նաև օրիգինալ լեզվով (բնական է, ցուցադրումների քանակն ավելի քիչ է՝ ելնելով պահանջարկից): Երկրորդը՝ անգլերեն ցուցադրվող ֆիլմը մենք ևս ստանում ենք Ռուսաստանից, քանի որ Հայաստանում չկան դիստրիբյուտորներ: WB-ի ֆիլմերը, ճիշտ է, ստանում ենք սուբտիստրիբյուտորից, որը Ռուսաստանից դուրս է, այնպես որ, հնարավոր է, Բեթմենը կարողանանք դիտել, մնացածի մասով ամեն ինչ բավականին մշուշոտ է: Հակառուսական տրամադրված խիստ հայրենասեր կոնտինգենտը պետք է հաշվի առնի, որ մենք այնքան փոքր շուկա ենք, որ ոչ մեկ գլուխ չի դնելու մեզ հետ ու առանձին մեզ համար չի ուղարկելու կոնտենտ: Եթե Ռուսաստանը դադարի ստանալ նոր ֆիլմեր, մենք կմնանք Սարիկ Անդրեասյանի հույսին: Ցանկության դեպքում կարելի ա իրա ֆիլմերը թարգմանել անգլերեն ու նստել նայել, ռազ ուժ խնդիրը ձեզ համար ռուսերենի մեջ ա... Հ. Գ. Նույնիսկ այն ընկերությունները, որոնք չեն միանա պատժամիջոցներին, հավանաբար խնդիր են ունենալու Ռուսաստանից գումար ստանալու հետ, քանի որ ՌԴ-ն արգելել ա արտարժույթային տռանզակցիաները, այնպես որ, մեծ կինոյի վիճակը ռեգիոնում բավականին ծանր վիճակում է...»: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
