«Պետք է ամեն ինչ անել պատերազմից դրականը քաղելու համար». Կարեն Քոչարյան
![]() 286 Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 01:12 Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գրառումը․ «Պատերազմը, իհարկե, սարսափելի բան է: Եվ այն ազդեցությունն է թողնելու նաև Հայաստանի վրա: Պատերազմներից ամեն գնով պետք է խուսափել: Բայց երբ այն իրականություն է դառնում, չի կարելի միայն ողբալ և չոքերին խփել: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի փորձել քաղել ինչ-որ դրական բաներ, առավել ևս, երբ պրագմատիկ մարդիկ հասկանում են, որ յուրաքանչյուր պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է: Ի՞նչ պետք է անենք մենք: Առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել Ռուսաստանում և Ուկրաինայում գտնվող մեր հարյուր հազարավոր բարձր որակավորում ունեցող հայրենակիցների համար Հայաստան տեղափոխվելու պայմաններ: Ամենաարագ և ամենահեշտը լինելու է IT ոլորտի ներկայացուցիչների համար: Այսօր, երբ ՌԴ-ում գրանցված նրանց ընկերությունները փաստացի կտրված են ողջ աշխարհից, կարող են տեղափոխվել Հայաստան և աշխարհի հետ հարաբերվել հենց այստեղից (ի դեպ, սա վերաբերում է ոչ միայն հայերին): Հայաստանը կարող է դառնալ IT տարածաշրջանային կոորդինացիոն կենտրոն: Նույնը վերաբերում է նաև ավիաընկերություններին, ֆինանսական կազմակերպություններին և այլն: Ու սա պետք է արվի ոչ թե պետական մակարդակով (դրանց վրա հույս դնելն անիմաստ է), այլ հասարակական, մասնավոր, ոլորտային միավորումների միջոցով: Դե ձեզ տեսնեմ: Գոնե այս անգամ կկարողանանք չմնալ լուսանցքից դուրս...»: Աղբյուրը` Կարեն Քոչարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
