«Ադրբեջանը և Ղազախստանն ընկնում են սանկցիաների տակ». Արման Վարդանյան
![]() 629 Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 02:06 Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Ադրբեջանը և Ղազախստանն ընկնում են սանկցիաների տակ, մենք դեռ շանս ունենք և հավանականությունը մեծ է, որ կարող ենք խուսափել դրանից։ Ռուսաստանի վրա սահմանափակումներն աճում են ժամ առ ժամ։ Ռուսական՝ գազային և նավթային ընկերությունները լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ Shell, British Petroleum, Totall, դուրս են գալիս բոլոր համատեղ ներդրումային ծրագրերից։ Սա նշանակում է, որ դադարելու է նավթարդյունաբերության բնագավառում տեխնոլոգիաների, տեխնիկայի և պահեստամասերի ներդրումը։ Ռուսաստանն այդ բնագավառում սովետական մնացած ժառանգությունից բացի, ոչինչ չունի (Нету). Կանադան, ԱՄՆ, ԵՄ, Բրիտանիան արդեն դադարեցրել են գնել ռուսական նավթ։ Դիլերներն անգամ առաջարկել են 15% զեղչով այն գնել՝ հրաժարվել են։ Երեկ անգամ Մալազիան չի թողել, որ ռուսական տանկերը մտնեն նավահանգիստ դատարկվելու՝ հիմնավորումը հաստատված սանկցիաներն են։ Պարզվում է, որ Ռուսաստանը փորձ է արել ռուսական նավթ վաճառել ղազախական նավթային խողովակաշարով, որի պատճառով դադարել են Ղազախստանից նավթ գնել։ Երեկվա Տոկայևի ելույթի վերջին մասը, հավանաբար, այս ազդակի հետ էր կապված։ Նույն կերպ՝ բրիտանական պառլամենտի պատգամավոր՝ Լեյբորիստ, Մարգրեթի հարցադրումը՝ Արտաքին գործերի նախարարին՝ (Ղազախստան և Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառելու մասին) ուղիղ կապված է ղազախական խողովակի հետ։ Մարգրեթի ելույթում Ադրբեջանի հիշատակումը կապված է ռուս-ադրբեջանական դաշնագրից բխող նավթային համագործակցության հետ։ Հիշեցնեմ, որ Անգլիան ներդրումներ ունի նաև Ադրբեջանում և նավթարդյունաբերության և խողովակաշարերի մեջ։ Փաստացի հիմա Ադրբեջանի վիճակը մեզնից վատ է։ Եթե մենք ավելորդ, անհարկի շարժումներ չանենք, մեզ չեն էլ հիշի։ Հանգիստ նստեք տեղներդ»։ Աղբյուրը` Արման Վարդանյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
