Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ»․ Սանասարյան

«Ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ»․ Սանասարյան
516
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 00:00

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Կեղծ քարոզչության մի թեզի մասին.
Այս օրերին հաճախ է խոսվում այն մասին, որ եթե Ուկրաինան մեր թշնամուն՝ Ադրբեջանին զինել է, ինչո՞ւ պետք է Հայաստանը չմասնակցի նրա դեմ պատերազմում։
Այն, որ Հայաստանը այս պարագայում պետք է պահի իր չեզոքությունը ինձ համար քննարկելի չէ, որն արդեն հարցազրույցներով հիմնավորել եմ, սակայն եկեք դիտարկենք SIPRI հետազոտական ինստիտուտի կողմից ներկայացված վիճակագրական տվյալները՝ Ադրբեջանին զենք մատակարարող երկրների վերաբերյալ
Հետազոտությունը ներառում է 2011-2020թթ.
1. Ռուսաստան 60.1 % (5մլրդ)
2. Իսրայել 26.6 %
3.Բելառուս 7.1 %
4.Թուրքիա 2.9%
5. Այլ պետություններ 3.3 (այդ թվում՝ Ուկրաինան)
Որտեղ ընդհանուր ձեռքբերման 67.2 % -ը մատակարել են ՀԱՊԿ անդամ ու մեր ռազմավարական «դաշնակիցներ» Ռուսաստանն ու Բելոռուսիան։
Հիմա ուզում եմ հասկանալ, թե վերոնշյալ երկրներից ով է ավելի մեծ վնաս տվել մեր պետությանը, ինքնիշխանությանը մեր բանակին ու զինվորներին։
Ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ»։

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան