Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Իբր Ներքին Կարմիրում դորդուբեշ արեց, Սյունիքի մարզպետ են նշանակել»․ Ո․ Սարգսյան

«Իբր Ներքին Կարմիրում դորդուբեշ արեց, Սյունիքի մարզպետ են նշանակել»․ Ո․ Սարգսյան
371
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 23:48

Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Իբր Ներքին Կարմիրում դորդուբեշ արեց, Սյունիքի մարզպետ են նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ։ Ռ․ Ղուկասյանն էր Բերդ համայնքում համակարգում Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ գյուղերում 2020թ․ հուլիսին ադրբեջանական ռմբակոծումներից և գնդակոծություններից վնասված տների վերականգնման գործը։ Այսօր սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանին հարցրի, թե գյուղի 3 տների վերականգնման գործն այդպես էլ կիսատ մնա՞ց, չիրականացվե՞ց։ Վարչական ղեկավարն ասաց, որ իրենց գյուղում նման առանձնատների թիվը 6-ն է։ Ն․ Կարմիրաղբյուրի բնակիչներն այդ առթիվ բազմիցս բողոքել են Տավուշի մարզպետարան, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն նրանց բողոք-դիմումներն ապարդյուն են»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան