«Երբ մի աղաման էլ չկաս». Նաիրա Զոհրաբյան
![]() 466 Ուրբաթ, 04 մարտի, 2022 թ., 20:06 ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Երբ մի աղաման էլ չկաս. հայաստանյան մամուլում մեկուկես օրվա ընթացքում 2657 անդրադարձ է եղել աղամանները սննդի օբյեկտների սեղաններից հեռացնելու կառավարության որոշման մասին։ Մեկուկես օրվա ընթացքում իրեն հարգող ֆեյսբուքյան յուրաքանչյուր օգտատեր իր պերսոնալ կարծիքն է հայտնել աղամանների, աղի վնասի և կառավարության իդիոտիզմի մասին։ Մեկուկես օր առաջ, ըստ ականատեսների, Հայաստանի խորհրդարանն ընտրել է Հայաստանի Հանրապետության հինգերորդ նախագահին։ Հայաստանյան մամուլը նոր նախագահի ընտրությանն անդրադարձել է ութ անգամ ավելի պակաս, քան աղամանի թեմային։ Ավելին, ռուսական որոշ թելեգրամ ալիքներ ևս անդրադարձել են աղամանները սեղաններից չհեռացնելու արդյունքում հայ տնտեսվարողների տուգանքի թեմային։ Հարցումը Երևանի փողոցներում ավելի տխուր էր. գրեթե որևէ մեկը չգիտեր, որ մենք արդեն նոր նախագահ ունենք։ Ու սա ողբերգություն է, պետական ինստիտուտների տոտալ «պոլիշորացում», երբ աղամանի թեման, էն էլ երրորդ աշխարհամարտի ուրվականի ֆոնին, դառնում է օրվա թոփ նյուզն ու որևէ մեկը չգիտի, որ աղը սեղանից վերցնելու պատմական օրը մի բան էլ էր ոնց որ եղել՝ ընտրվել էր Հայաստանի հինգերորդ նախագահը։ Եվ շատ տարիներ անց, եթե ինչ-որ մեկը որոշի հաշվել ՀՀ նախագահներին, էս մեկի պահով գրելու է՝ «աղամանները սեղաններից հավաքելու որոշման օրը, ըստ տարբեր աղբյուրների, մի մարդ ընտրվեց Հայաստանի նախագահ»»։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
