#Cisco-ն դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում

Ցանցային սարքավորումների ամերիկյան արտադրող Cisco Systems Inc-ը դադարեցրել է ողջ բիզնես գործունեությունը Ռուսաստանում և Բելառուսում ուկրաինական իրադարձությունների պատճառով: Cisco-ն կենտրոնանալու է Ուկրաինայում իր աշխատակիցներին, հաճախորդներին և գործընկերներին աջակցելու վրա, ինչպես նաև տրամադրելու է մարդասիրական օգնություն և ուժեղացնելու է ուկրաինական կազմակերպություններին քիբերվտանգներից պաշտպանելու միջոցառումները: «Մենք աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է գործադիր տնօրեն Չակ Ռոբինսն աշխատակիցներին ուղղված նամակում:
Cisco-ն դարձել է հերթական ամերիկյան ընկերությունը, որը որոշել է դադարեցնել կամ սահմանափակել գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Այդ ընկերությունների թվում են Apple Inc.-ը, Oracle Corp.-ը, Boeing Co.-ը, Exxon Mobile Corp.-ը և Walt Disney Co.-ը:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
451Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
290Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
205Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
64926.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61924.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63923.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
188323.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71622.10.2026, 02:06