«Հայաստանում այդպես էլ չի ձևավորվել կազմակերպված արևմտյան բևեռ». Իզաբելլա Աբգարյան
![]() 348 Շաբաթ, 05 մարտի, 2022 թ., 00:36 Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի գրառումը. «Ուկրաինայի շուրջ իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ Հայաստանում, ի տարբերություն, օրինակ, Վրաստանի, այդպես էլ չի ձևավորվել կազմակերպված արևմտյան բևեռ: Կան ցաքուցրիվ, կշիռ չունեցող քաղաքական միավորներ, որոնք չեն կարող իրենց հետևից լայն զանգվածներ տանել, օրակարգ պարտադրել: Տարիներ առաջ Տեր-Պետրոսյանը ոնց բնութագրել էր մեր արևմտամետ ռեսուրսը, այդպես էլ մնացել է: Եթե ճիշտ եմ հիշում, «լուսանցքային ուժեր» էր անվանել: Նայեք Վրաստանը, որտեղ կա այդ բևեռը: Մեծաթիվ ցույցեր, օգնության հավաքագրում: Իսկ մեզ մո՞տ: Ֆեյսբուքում դրոշ դնել, Պուտինին քլնգել ու պրոուկրաինական հղումներով կիսվել: Արևմտամետների կողմից իրական արևմտյան արժեքներ չկրելն էլ մեկ այլ թեմա է»: Աղբյուրը` Իզաբելլա Աբգարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
