«Այդ հեռանկարը Հայաստանի համար «մանանա» չէ». Արման Բաբաջանյան
![]() 618 Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 12:54 «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գրառումը․ «Կարևորագույն նշանակություն է ստանում, որպեսզի ընթացող զարգացումների համատեքստում Կովկասը դիտարկվի առավել մեծ ռեգիոնալ չափումով: Ինքնին, սակայն, այդ հեռանկարը Հայաստանի համար «մանանա» չէ, որովհետև դրանով հանդերձ, Հայաստանին թերևս անհրաժեշտ է ձևակերպել այդ մասշտաբում Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական բովանդակությունը, ընդ որում, ներդաշնակեցնելով այն հնարավոր մեծ ռեգիոնի բազմազանության հետ, որովհետև, ինչպիսին էլ լինի այդ մեծ ռեգիոնի մասշտաբը, և որ ուղղությամբ էլ այն «մեծանա», կասկածից վեր է, որ ներառելու է քաղաքական և քաղաքակրթական տարբեր նկարագրեր և էթնոկրոնական հիմքեր ունեցող երկրների և ժողովուրդների, ըստ այդմ, Հայաստանի համար հարկ կլինի թերևս մի կողմից ձևակերպել սեփական սուբյեկտային ինքնության կայուն հիմքը, մյուս կողմից նաև այդ կայուն ինքնության վրա կառուցված սուբյեկտության վարքագծի հնարավորինս ճկուն, ունիվերսալ ծրագիրն ու լեզուն: Սա բավականին բարդ գործ է, եթե նկատի առնենք, որ այն պետք է արված լիներ անցնող երեք տասնամյակի ընթացքում, առնվազն կայուն կազմավորված լիներ այդ աշխատանքի հասարակական-քաղաքական ինստիտուցիոնալ բազան, հիմքը: Սակայն, ոչ միայն ուշ չէ սկսել, այլ սկսելը հրամայական է, բոլոր նրանց համար, ովքեր համարում են, որ Հայաստանը պետք է հավակնի նոր աշխարհակարգում կայուն ու առավելագույնս անվտանգ տեղի և դերի, ընդ որում, այլևս չվճարելով դրա համար բարձր, թանկ ու ցավոտ գին»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
