«Նիկոլի իշխանության օրոք նույն պարարտանյութի գինը թանկացել է մոտ 3 անգամ»․ Բաբկեն Հարությունյան
![]() 272 Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 21:42 «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի գրառումը․ «Կառավարությունը որոշել է այլևս չփոխհատուցել այն գյուղացիների պարարտանյութի ծախսի 50%-ը, որոնք ունեն 3 հա-ից ավել հողակտոր, այս պատճառաբանությամբ այսօր մի քանի տասնյակ գյուղատնտեսներ Շիրակում ճանապարհ էին փակել։ Համեմատության համար ասեմ, որ գյուղերում ամենաշատ ձայներ ստացած Նիկոլի իշխանության օրոք նույն պարարտանյութի գինը թանկացել է մոտ 3 անգամ։ Հիմա ամենազավեշտալին՝ գաղտնիք չէ, որ Հայաստանում գյուղատնտեսության չզարգանալու մեծագույն խնդիրներից ամենամեծը հողերի մասնատվածության խնդիրն է։ Փոխանակ իշխանությունը նպաստի հողերի խոշորացմանը, որպեսզի գյուղատնտեսության մեջ ներդրումներ արվեն, ավտոմատացում և որակի բարձրացում տեղի ունենա, դրդում է համեմատաբար խոշոր գյուղատնտեսներին գնալ հողերը մասնատելու իրական և արհեստական ճանապարհով։ Աղբյուրը` Բաբկեն Հարությունյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
