Արայիկ Հարությունյանի «բացահայտումները»․ «Հրապարակ»
![]() 2116 Չորեքշաբթի, 09 մարտի, 2022 թ., 09:24 «Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան մտավորականների խմբին ընդունած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով 2020-ի պատերազմի մասին, իր վերլուծությունն է ներկայացրել պատերազմի ու պարտության պատճառների մասին։ Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից առաջ էինք մենք պարտված, քանի որ պարտվել էինք դեմոգրաֆիական «պատերազմում»․ «Եթե ունենայինք 250-300 հազար բնակչություն, հաստատ չէինք պարտվի»։ Եվ սպառազինությունների մոդեռնացման հարցում էինք ահռելի հետ մնացել աշխարհից։ Իսկ հոկտեմբերի 3-ին ինքը վերջնականապես հասկացել է, որ պարտվում ենք, և ահազանգել է այդ մասին, բայց իրեն չեն լսել։ Ներկաները նաև հարցեր են տվել, թե ով իրեն ինչպես է պահել պատերազմի օրերին, ով ինչ դերակատարում է ունեցել պատերազմը վարելու հարցում։ Արցախի նախագահը երկու անուն է հնչեցրել՝ իր հիացմունքը հայտնելով այդ անձանց մասին՝ ասելով, որ ինքն այդ օրերին իր համար «բացահայտում» է արել։ Մեկը, ըստ Արայիկ Հարությունյանի, Սեյրան Օհանյանն է, ով ամեն օր իր կողքին է եղել՝ «փոքր երեխու նման, ինչ խնդրել եմ, արել է»։ Իսկ երբ մի քանի օր լուր չեն ունեցել Սեյրան Օհանյանից, ով Շուշիում է եղել, և մտածել են, որ նա գերի է ընկել կամ զոհվել, անգամ արտասվել է։ Երկրորդ անձը, որին «բացահայտել» է Արցախի նախագահը, Արգիշտի Քյարամյանն է եղել, ով նույնպես իրեն զարմացրել է իր հայրենասիրությամբ և նվիրվածությամբ։ Իսկ Քյարամյանի անվան հետ կապվող՝ ինկասացիայի մեքենայով փողերը Շուշիից դուրս բերելու թեման ամբողջովին հորինված թեմա է, որովհետև Շուշիի բանկերը դեռ նախորդ օրերին էին գումարները հանել Շուշիից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
