Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մարդկանց մեծ մասը չի խորանում, ու սենց ախմախ բաները լսում է»․ Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մարդկանց մեծ մասը չի խորանում, ու սենց ախմախ բաները լսում է»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
340
Հինգշաբթի, 10 մարտի, 2022 թ., 02:18

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը․ «Ռուսական քարոզչության ամենաանիմաստ թեզերից մեկը, որի թիրախը պատերազմների պատմությունից ու տրամաբանությունից անտեղյակ մեծամասնությունն է:
Իբր օպերացիան դանդաղ է ընթանում, որովհետև չեն ուզում, որ խաղաղ բնակչություն տուժի, քաղաքաներն էլ չեն վերցնում այդ նույն նպատակով:
Մի կողմ թողնենք, որ խաղաղ բնակչությունը տուժում է և շատ մեծ չափով, այդ թվում երեխաները: Սա չեմ ուզում խորանալ:
Մի կողմ թողնենք, որ քաղաքները լավ էլ փորձում են վերցնել, չի ստացվում, հենց իրենք են վերցնելու մասին հաղորդումներ տարածում: Սա իրոք մի կողմ:
Ամենակարևորը:
Սա պարզ կեղծիք է:
Ամեն բան ճիշտ հակառակն է:
Խաղաղ բնակչությունը նվազագույն է տուժում հենց արագ, մանևրային պատերազմի ժամանակ, երբ վճռական հարվածներով առաջին իսկ օրերին ոչնչացվում է թշնամու դիմադրոողականությունը: Ոչ թե ընդհանրապես չի տուժում, այլ ավելի քիչ է տուժում:
Եվ հակառակը՝ խաղաղ բնակչությունն առավելագույնս տուժում է դանդաղ, դիրքային կամ կիսադիրքային, պաշարային պատերազմների ժամանակ, երբ գրոհող կողմը ստիպված է լինում հաղթահարել հակառակորդի համառ դիմադրությունը:
Կարելի է նույնիսկ պատերազմների պատմությունը չիմանալ, ի վերջո սա պարզ տրամաբանություն է:
Բայց մարդկանց մեծ մասը չի խորանում, ու սենց ախմախ բաները լսում է:
Դրա համար եմ նաև ասում՝ ռազմական տեսության, և ռազմական պատմության տարրական մակարդակը պետք է պարտադիր դասավանդման դաս դառնա մեր նման երկրներում, իսկ քաղաքական գործիչները, լրագրողները և այլ հրապարակայն մարդիկ, պետք է քննություն հանձնեն այդ թեմաներից:
Ռուսները մի կերպ կդիմանան առանց դրա, բայց մենք պետք է կրթվենք այս հարցերում պարտադիր»: