Ռուսաստանում McDonald's-ի ժամանակավոր փակումից ընկերությունը կունենա ամսական 50 միլիոն դոլարի կորուստ

Ռուսաստանում McDonald's ռեստորանային ցանցի ժամանակավոր դադարեցումը ընկերությանը կարժենա ամսական 50 մլն դոլար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։
Երեքշաբթի ամերիկյան McDonald's կորպորացիան հայտարարեց, որ ժամանակավորապես կփակի Ռուսաստանում իր բոլոր ռեստորանները և կդադարեցնի ողջ գործունեությունը ռուսական շուկայում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով: McDonald's-ի գործադիր տնօրեն Քրիս Քեմփչինսկին երեքշաբթի ընկերության կայքում տեղադրված նամակում ասել էր, որ ընկերությունը կշարունակի աշխատավարձ վճարել Ռուսաստանում գտնվող իր բոլոր աշխատակիցներին, իսկ Ronald McDonald House բարեգործական կազմակերպությունը կշարունակի գործել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ուկրաինայում:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
444Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
286Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
203Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
64426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63823.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
187623.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71522.10.2026, 02:06