WarnerMedia-ն կասեցնում է լիցենզավորումը, ֆիլմերի և խաղերի թողարկումը Ռուսաստանում

WarnerMedia մեդիա հոլդինգը, որը ներառում է HBO-ն, CNN-ը և Warner Bros-ը, դադարեցնում է Ռուսաստանում ֆիլմերի և խաղերի հեռարձակումը, լիցենզավորումը, թողարկումը, գրում է Variety-ն՝ հղում անելով գործադիր տնօրեն Ջեյսոն Քիլարի հայտարարությանը։
«Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պատճառով WarnerMedia-ն դադարեցնում է բոլոր նոր գործունեությունները Ռուսաստանում: Դա ներառում է մեր ալիքների հեռարձակումը դադարեցնելը, ռուսական ընկերությունների հետ նոր բովանդակության լիցենզավորումը և պլանավորված խաղերի և ֆիլմերի թողարկումը դադարեցնելը», - ասել է Ջեյսոն Քիլարը:
Նա նշել է, որ ընկերությունը հետևում է իրավիճակի զարգացմանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Warner Bros. դադարեցրել է «Բեթմեն» ֆիլմի թողարկումը Ռուսաստանի կինոթատրոններում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պաճառով:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
444Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
286Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
203Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
64426.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63823.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
187623.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71522.10.2026, 02:06