Միրզոյանը Շալենբերգի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի սադրիչ գործողություններին
![]() 261 Ուրբաթ, 11 մարտի, 2022 թ., 20:36 Մարտի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Նախարարներ Միրզոյանը և Շալենբերգն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության օրակարգին։ Տարածաշրջանային անվտանգությանը և կայնությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և հրադադարի պարբերական խախտումներին, Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։ Ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ։ Քննարկվել են միջազգային օրակարգի՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
