Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

««Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ որպես բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում «ամենաանշառ խնդիր»». Արմեն Պետրոսյան

««Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ որպես բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում «ամենաանշառ խնդիր»». Արմեն Պետրոսյան
474
Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 12:54

Արևելագետ Արմեն Պետրոսյանը գրում է. ««Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ որպես բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում «ամենաանշառ խնդիր»

Տպավորություն է ստեղծվում, թե Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական բարդ-բարենպաստ իրավիճակից, փորձում են լուծել իրենց համար օրակարգային «ամենանշառ» խնդիրը՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Միաժամանակ գործադրվում են ընդհանուր զինանոցում եղած բոլոր հնարավոր գործիքները.
1. Ռազմական հարթությունում սրում են իրավիճակը և անընդհատ լարվածություն ապահովում Հայաստանի սահմանին, Արցախում՝ վերջինում ստեղծելով նաև կենցաղային ու մարդասիրական բնույթի խնդիրներ։
2. Զուգահեռաբար դիվանագիտական հարթությունում բազմաքայլ կոմբինացիաներ են խաղարկում՝ ինչպես երկկողմ(օր.՝ հաշըության պայմանագրի թեմայի շրջանառումը)՝ Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան, այնպես էլ հնարավոր եռակողմ՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ձևաչափերի առաջմղման միջոցով՝ նպատակ ունենալով «համոզել-պարտադրել» Հայաստանին կապուղիների ապաշրջփակման «միջանցքային» տարբերակը։
3. Քարոզչական հարթությունում ևս, «Զանգեզուրի միջանցք» ծրագրի լեգիտիմացման նպատակով ձգտում են ուռճացնել դրա տնտեսական և քաղաքական նշանակությունը՝ Հայաստանի հապաղելու պարագայում վերջինի տարածքը կրկին հերթական տարածաշրջանային «մեգածրագրից» դուրս թողնելու սպառնալիքով։
Նման պայմաններում հայկական կողմը պետք է ձգտի համակողմանիորեն գնահատել Անկարայի և Բաքվի գործելաոճի տրամաբանությունն ու նպատակները, սառը, ոչ հապճեպ և կշռադատված քայլերով խոչընդոտի թուրք-ադրբեջանական հերթական հապճեպ և աճպարարական մարտավարության կենսագործումը, ինչպես դա հաջողվեց 2021թ. երկրորդ կեսին»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան