Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Նախորդ 30 տարվա ընթացքում Թուրքիան չցանկացավ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել հենց այդ պատճառով»․ թուրքագետ

«Նախորդ 30 տարվա ընթացքում Թուրքիան չցանկացավ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել հենց այդ պատճառով»․ թուրքագետ
672
Շաբաթ, 12 մարտի, 2022 թ., 21:36

Թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան հարաբերությունները կկարգավորի միայն ու միայն այն Հայաստանի հետ, որը
- կհրաժարվի Արցախից,
- կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից,
- կհրաժարվի իր պատմական բնօրրանի հիշողությունից:
Նախորդ 30 տարվա ընթացքում Թուրքիան չցանկացավ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել հենց այն պատճառով, որ Հայաստանը չհրաժարվեց վերը նշվածներից. մնացածը այս պահին արդեն տրագիկոմիկ դիվանագիտական ձևակերպումներ են՝ կապիտուլացված և «դուխազերծված», սակայն լայն ժպիտի ներքո:
Այո՛, «680 000»-ի իշխանություն, դուք պատմություն եք կերտում, բայց դա Հայաստանի կործանման պատմությունն է»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելքոնյան