Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ռուս-ուկրաինական պատերազմի քարոզչական տիրույթում շրջանառվում է երկու նոր թեզ»․ քաղաքագետ

«Ռուս-ուկրաինական պատերազմի քարոզչական տիրույթում շրջանառվում է երկու նոր թեզ»․ քաղաքագետ
363
Կիրակի, 13 մարտի, 2022 թ., 23:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Պուտինն, այնուամենայնիվ, խելագար չէ...
Ռուս-ուկրաինական պատերազմի քարոզչական տիրույթում շրջանառվում է քարոզչական երկու նոր թեզ։
Առաջին՝ ռուսները մտադիր են գրավված ուկրաինական Խերսոնում հանրաքվեի իմիտացիա անել ու ձևավորել նոր ինքնահռչակ միավոր՝ Խերսոնի ժողովրդական հանրապետություն։
Սա միանգամայն իրական մտադրություն է։
Այնպես չէ, որ Մոսկվայում «թուլություն» ունեն ինքնահռչակ հանրապետությունների հանդեպ (Լուգանսկ, Դոնեցկ): Պարզապես ռուսներն ինչ-որ իրավական հիմքեր են ստեղծում՝ Ուկրաինայի նկատմամբ «տարածքային հաշիվ» ներկայացնելու համար։
Երկրորդ՝ Ռուսաստանը, Ուկրաինայից հետո, հարձակվելու է Մերձբալթյան երկրների ու Լեհաստանի վրա։
Այս թեզը, որը շրջանառվում է Կիևի կողմից, իրական չէ։ Ինչպես ՆԱՏՕ-ն է խուսափում Ռուսաստանի հետ ուղղակի բախումից, այնպես էլ այդպիսի պատերազմից խուսափում են Մոսկվայում։ Պուտինն, այնուամենայնիվ, խելագար չէ...»։