ASUS-ը դադարեցնում է համակարգիչների մատակարարումը Ռուսաստան

Այժմ ASUS անհատական համակարգիչների մատակարարումը Ռուսաստան «գործնականում սառեցվել է». թայվանական ընկերությունը սա բացատրում է մատակարարման ողջ շղթայի և բանկային ծառայությունների հետ կապված խնդիրներով։
«ASUS-ը միշտ հետևում է միջազգային կանոնակարգերին, և այս իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացրել մատակարարման ողջ շղթայում՝ լոգիստիկայի և բանկային ծառայությունների ոլորտում և հանգեցրել է նրան, որ մատակարարումները ռուսական շուկա այս պահին գործնականում դադարեցվել են»,- ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, ASUS-ի ներկայացուցիչը չի պատասխանել ուղիղ հարցին, թե արդյոք ընկերությունը որոշել է սահմանափակել իր բիզնեսը Ռուսաստանում և դադարեցնել առաքումը։ Այս պահին հաճախորդների սպասարկումն ընթանում է սովորական ռեժիմով, հաստատել են մամուլի ծառայությունից։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
435Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
279Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
200Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
63726.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61724.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
187023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71422.10.2026, 02:06