129 տարի անց վերելակաշինության հսկա #Otis-ը լքում է ռուսական շուկան

Վերելակների և շարժասանդուղքների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Otis ընկերությունը դադարեցրել է Ռուսաստանում նոր պատվերների ընդունումը և երկրում ձեռնարկության զարգացման գործում նոր ներդրումները, հայտնում է ընկերության կայքը:
«Վերջին իրադարձությունների և մատակարարման շղթայի շարունակական խափանումների ֆոնին մենք իրականացրեցինք մեր գործունեության վերագնահատումը Ռուսաստանում: Արդյունքում, մենք չենք ընդունում նոր վերելակների և շարժասանդուղքների պատվերներ, այս պահին մենք չենք նախատեսում նոր ներդրումներ այդ երկրում»,- ասվում է զեկույցում:
Ընկերությունը կշարունակի սպասարկել արդեն իսկ գոյություն ունեցող սարքավորումները Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Հատկանշական է, որ Otis-ի առաջին վերելակը Ռուսաստանում տեղադրվել է 1893 թվականին: Ալեքսանդր III ցարն այն տեղադրել էր ձմեռային պալատում:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
428Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
275Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
198Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
63326.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
186523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71322.10.2026, 02:06