Վրաստանի կառավարությունը նախագահի հարցով կդիմի Սահմանադրական դատարան
![]() 276 Երեքշաբթի, 15 մարտի, 2022 թ., 14:54 Վրաստանի կառավարությունը մտադիր է նախագահի հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Որոշումն ընդունել է «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը։ «Վրաստանի կառավարությունը ստիպված է առաջիկայում դիմել Սահմանադրական դատարան և Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրության խախտման հաստատում պահանջել»,- հայտարարում է «Վրացական երազանքը»։ Կուսակցության հայտարարության համաձայն՝ նախագահը խախտում է Սահմանադրությունը, ուստի՝ իրենք որոշել են Զուրաբիշվիլիին ծանոթացնել սահմանադրական մարմինների գործառույթին և իրավասություններին։ «Մենք ուզում ենք նախագահին հիշեցնել, որ պետական համակարգի կանոնները ոչ թե նախագահն է որոշում, այլ Սահմանադրությունը»,- նշված է հայտարարության մեջ։ Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ՝ մարտի 14-ին, ելույթ է ունեցել խորհրդարանում։ Նա քննադատել է խորհրդարանին և ասել, որ այսօր հասարակությունն ավելի սթափ և գիտակցված է, քան խորհրդարանը։ Նախագահը խոսել է նաև Վրաստանի արտաքին քաղաքականության մասին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի ֆոնին, փոխանցում է aliq.ge-ն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
