ԵՄ-ն արգելում է ՌԴ արտահանել ավտոմեքենաներ և շքեղության ապրանքներ

Եվրոմիությունն, ինչպես հայտնել ենք, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է ներկայացրել, որը ներառում է ավտոմեքենաների և շքեղության ապրանքների մատակարարման արգելք։
Սահմանափակումը վերաբերում է շքեղ ապրանքներին, որոնց մեկ հատն արժե ավելի քան 300 եվրո (43,4 հազար ռուբլի ընթացիկ փոխարժեքով), եթե այլ բան նախատեսված չէ փաստաթղթում:
Արգելքը չի տարածվում այն ապրանքների վրա, որոնք անհրաժեշտ են «պաշտոնական նպատակներով», Ռուսաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների և նրանց աշխատակիցների համար։
Ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը՝ ստորև.
Տրանսպորտային միջոցներ (բացառությամբ շտապօգնության մեքենաների), որ նախատեսված են մարդկանց ցամաքային, օդային կամ ջրային փոխադրումների համար և որոնց արժեքը գերազանցում է 50 հազար եվրոն (ավելի քան 5,8 միլիոն ռուբլի ընթացիկ փոխարժեքով), ինչպես նաև դրանց պահեստամասեր: Սահմանափակումը վերաբերում է մարդատար, այդ թվում՝ մրցարշավային մեքենաներին և մոտոցիկլետներին,
Գինիներ, ներառյալ գազավորված, գարեջուր և ոգելից խմիչքներ,
Ձիեր,
Կենցաղային օգտագործման էլեկտրոնային ապրանքներ, ներառյալ հատակի վրա դրվող օդափոխիչները, վարսահարդարիչները, միկրոալիքային վառարանները, սուրճի և թեյի պատրաստման սարքերը, ինչպես նաև սմարթֆոնները և խաղային սարքերը,
1000 եվրոյից ավելի արժողությամբ տեսաձայնագրող ձայնագրող էլեկտրոնային սարքեր, ներառյալ՝ տեսախցիկները,
Ձկնկիթ և դրա փոխարինիչներ,
Տրյուֆելներ և տրյուֆելային արտադրանքներ,
Սիգարներ և սիգարիլլոներ,
Օծանելիք և կոսմետիկա,
Ժամացույցներ, ներառյալ ձեռքի ժամացույցներ և դրանց համար նախատեսված մասեր,
1,5 հազար եվրոյից թանկ երաժշտական գործիքներ,
արվեստի գործեր, հավաքածուներ և հնաոճ իրեր,
հագուստ, կոշիկ և աքսեսուարներ (անկախ նրանից, թե ինչ նյութից են դրանք պատրաստված) և կաշվե պայուսակներ,
մարգարիտներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, զարդեր, ներառյալ ոսկի և արծաթ,
Ճենապակե սպասք և կապարե բյուրեղյա առարկաներ,
Կոլեկցիոն մետաղադրամներ, թղթադրամներ և այլն:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
435Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
279Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
200Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
63726.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
61724.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
63723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
187023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71422.10.2026, 02:06